1,09 մլրդ դոլար. «Ակվամեն»-ը դարձել է պատմության մեջ ամենաշահութաբեր DC ֆիլմը

15:50 • 28.01.19

Ստորջրյա աշխարհում տեղի ունեցող աներևակայելի զարգացումների մասին պատմող «Ակվամեն» ֆանտաստիկ ֆիլմը դարձել է DC կոմիքսների հիման վրա նկարահանված ֆիլմերից ամենաշահութաբերը, գրում է Deadline-ը:

Հայտնի է, որ ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,09 մլրդ դոլար՝ առաջ անցնելով 1,084 մլրդ դոլար հավաքած «Սև ասպետը. Լեգենդի վերածնունդ» ֆիլմից:

Նշվում է, որ ստորջրյա աշխարհում ծավալվող հետաքրքիր իրադարձությունների մասին ֆիլմում նկարահանվել են Ջեյսոն Մամոան, Ամբեր Հըրդը, Նիկոլ Քիդմանը, Ուիլյամ Դեֆոն, Պատրիկ Ուիլսոնը:

 

 

1,09 մլրդ դոլար. «Ակվամեն»-ը դարձել է պատմության մեջ ամենաշահութաբեր DC ֆիլմը