ԱՄՆ-ում նկարչուհին սովորական մետաղադրամներն արվեստի գործերի է վերածում (լուսանկար)

16:14 • 30.01.19

ԱՄՆ Արիզոնա նահանգում Բրիանա Մարի անունով նկարչուհին արդեն 4 տարի է՝ նկարում է մետաղադրամների վրա:

Ինչպես նշում է Oddity Central-ը՝ Մարին ամբողջ կյանքում սիրել է նկարելը, սակայն 4 տարի առաջ ինքն իրեն մարտահրավեր է նետել՝ պարզելու համար, թե արդյոք բավականաչափ տաղանդավոր է փոքր մակերեսների վրա նկարելու համար:

Իր առաջին մանրանկարից հետո նա որոշել է զբաղվել միայն մետաղադրամների վրա յուղանկարներ անելով:

Մարիի խոսքով՝ Աբրահամ Լինքոլնի դեմքի վրա նկարելը սկզբից բարդ է եղել, սակայն այժմ ԱՄՆ 16-րդ նախագահի գլուխն իր արվեստի գործերի անբաժան մասն է դարձել:

Մարիի ստեղծագործությունները սոցցանցերում նույնպես հայտնի են դարձել և գնահատվել: Անցած տարի նրա մետաղադրամներից մեկը Reddit հարթակում ավելի քան 39 000 մարդ էր հավանել:

 

Картинки по запросу Talented Painter Turns Humble Pennies into Stunningly Detailed Artworks

ԱՄՆ-ում նկարչուհին սովորական մետաղադրամներն արվեստի գործերի է վերածում (լուսանկար)