«Նա իրավունք չունի իմ անունն օգտագործել հանդիսատեսին ծիծաղեցնելու համար». Ախեջակովան Գալկինին քննադատել է իրեն նմանակելու համար
Ռուս հայտնի դերասանուհի Լիա Ախեջակովան բացասական է վերաբերվել հումորիստ և հաղորդավար Մաքսիմ Գալիկինի՝ հեռուստատեսությամբ իր մասին արված կատակներին:
«Նա իրավունք չունի իմ անունն օգտագործել հանդիսատեսին ծիծաղեցնելու համար»,- ասել է 80-ամյա դերասանուհին՝ ընդգծելով, որ «դա նրա տարիքին սազական չէ»:
Դերասանուհին Գալկինին հրաշալի և տաղանդավոր մարդ է անվանել, որը պատվով է կատարում իր գործը: Ախեջակովայի կարծիքով՝ Գալկինի՝ իր հասցեին արված կատակները բոլորովին ստվեր չեն գցում իր հեղինակության վրա: Միևնույն ժամանակ դերասանուհին ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ հումորիստն իրեն թույլ է տալիս ծաղրել մարդկանց՝ հանուն հանդիսատեսի շրջանում հաջողության:
Հայտնի է, որ Գալկինն արձագանքել է Ախեջակովայի քննադատությանը:
«Իմ նմանակումների նպատակը երբեք մարդկանց ծաղրելը չի եղել: Ես իմ ունակություններն օգտագործում եմ քաղաքականության, էստրադայի և հեռուստատեսության որոշ երևույթներ հեգնելու համար»,- գրել է Գալիկինը:
Նա նաև հավելել է, որ անում է այն, ինչ նմանակմանն արժանի է համարում, և որ նմանակումն ու սատիրան ազատ հասարակության մաս են կազմում:
Հավելենք, որ «Սովրեմեննիկ» թատրոնում ելույթի ժամանակ Գալկինը նմանակել էր Ախեջակովային՝ նրա անունից ցույց տալով՝ ինչպես է կինը դժգոհում Ռուսաստանում բարձր գներից ու որպես նախագահ՝ Վլադիմիր Պուտինի երկարատև պաշտոնավարումից:










