«Սիրո ուժը». Սելին Դիոնի մասին ֆիլմ կնկարահանվի

16:08 • 31.01.19

Աշխարհահռչակ կանադացի երգչուհի Սելին Դիոնի անունը երկար ժամանակ մտազուգորդվել է «Տիտանիկ» ֆիլմի հետ, որի My Heart Will Go On սաունդթրեքի կատարման համար երգչուհին արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի և մեկընդմիշտ հայտնվել առաջին մեծության աստղերի շարքում:

Այժմ Սելին Դիոնի երկրպագուները նրա անունը կկարողանան կապել ևս մեկ կինոնկարի հետ. ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր Վալերի Լեմերսյեն պատրաստվում է երգչուհու մասին ֆիլմ նկարել՝ անձամբ մարմնավորելով նրա դերը:

Ինչպես հաղորդում է tatler.ru-ն, «Սիրո ուժը» անունը ստացած ֆիլմում կպատմվի Սելին Դիոնի անցած ուղղու մասին: Ֆիլմի հեղինակները հատուկ շեշտ են դրել երգչուհու և նրա ամուսնու՝ 2016-ին մահացած պրոդյուսեր Ռենե Անջելիլի հարաբերությունների վրա: Վերջինիս կերպարը կմարմնավորի Սիլվեն Մարսելը:

Սպասվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարվա գարնանը:

 

«Սիրո ուժը». Սելին Դիոնի մասին ֆիլմ կնկարահանվի