Արիանա Գրանդեն ստիպված է եղել փոխել սխալ գրված դաջվածքը, սակայն կրկին սխալ բառ է ստացել (լուսանկար)
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն փորձել է ուղղել իր ճապոներեն դաջվածքում առկա իմաստային սխալն ու կրկին «վրիպել» է, գրում է Cosmopolitan-ը:
Instagram-ի իր էջի «սթորիների» բաժնում Գրանդեն հրապարակել է իր դաջվածքի նոր՝ թարմացված տարբերակը, սակայն ճապոներենի տիրապետող նրա հետևորդները կրկին պնդել են, որ դաջված գրառումը զուրկ է իմաստից:
Ըստ նրանց՝ նախկին «ճապոնական ոճով խորոված» ծիծաղաշարժ գրառման փոխարեն այժմ երգչուհու ափին գրված է «ճապոնական մատ խորոված»:
Հայտնի է, որ նախորդ անգամ դաջվածքի գրության մեջ առկա սխալի պատճառով Գրանդեն երկու նոր հիերոգլիֆ էր ավելացրել: Ինչպես երևում է՝ նրա ջանքերը կրկին ապարդյուն են անցել:












