Լապտերներ և պարող վիշապներ. Ասիայում պատրաստվում են Նոր տարվա տոնակատարություններին (ֆոտոշարք)

23:20 • 01.02.19

Լուսնային օրացույցով նշվող Նոր տարին ամենակարևոր տոներից է Ասիայում: Այն ընտանիքի հետ միավորվելու, ընկերների և հարազատների հետ հանդիպելու և հայրենիք ճանապարհորդելու ժամանակաշրջանն է:

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, սկզբնապես այս տոնը նշել են հողագործները, որոնք այդ օրը տոնում էին դաշտային աշխատանքների ավարտը, շնորհակալություն էին հայտնում ստացած բերքի համար և հաջողություն խնդրում հաջորդ տարվա համար:

Այժմ տոնը համարվում է գարնան խորհրդանիշը. այն նշվում է գունագեղ հանդերձներով, լապտերներով, հրավառությամբ և պարող վիշապներով: Հաջորդ տարին, ըստ լուսնային օրացույցի, մեկնարկում է փետրվարի 5-ին:




 

 

 

Լապտերներ և պարող վիշապներ. Ասիայում պատրաստվում են Նոր տարվա տոնակատարություններին (ֆոտոշարք)