Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պարբերաբար հանդիպում են և շուտով միասին նոր գինի կթողարկեն. Daily Mail
Հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, չնայած ամուսնալուծության հետ կապված տարաձայնություններին, անցած շաբաթ երկու հանդիպում են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են երեխաներին ու նոր գինի թողարկելուն վերաբերող հարցեր:
Ինչպես նշում է Daily Mail-ը՝ տարբեր աղբյուրների հղումով, այս հանդիպումները պարբերական բնույթ են կրում:
Հիշեցնենք, որ 7 տարվա համատեղ կյանքից ու 2 տարվա ամուսնությունից հետո զույգը որոշել է ամուսնալուծվել: Գործընթացը ձգձգվում է՝ կապված 6 երեխաների խնամակալության իրավունքի հետ: Անցած տարվա ամռանը նախկին ամուսիններն այդ հարցի շուրջ ժամանակավոր համաձայնություն էին ձեռք բերել:
Այս ամենը, սակայն, չի անդրադարձել Ջոլիի ու Փիթի՝ գինու արտադրությամբ զբաղվող Miraval համատեղ ընկերության վրա, որը շուտով կթողարկի նոր՝ Studio անունով գինին:
Պարբերականը հավելում է, որ զույգը մտադիր չէ վաճառել Ֆրանսիայում գտնվող խաղողի այգին, որտեղ արտադրվում են գինիները, քանի որ դա ներդրում է իրենց երեխաների համար:











