Հրապարակվել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասի՝ «Ֆորսաժ: Հոբս և Շոու» թրեյլերը: Տեսանյութը հրապարակվել է Universal Pictures ընկերության YouTube-յան ալիքում:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնի և բրիտանացի դերասան Ջեյսոն Սթեթհեմի մարմնավորած հատուկ գործակալները ստիպված են լինում մոռանալ իրենց թշնամանքի մասին և համախմբել ուժերն ընդհանուր թշնամու՝ գերբնական ուժերով օժտված չարագործի դեմ պայքարելու համար, որին մարմնավորել է բրիտանացի հանրահայտ դերասան Իդրիս Էլբան:
Նոր ֆիլմի ռեժիսորի դերում հանդես կգա Դևիդ Լիտչը, որը հանդիսատեսին հայտնի է «Ջոն Ուիք» և «Դեդփուլ 2» ֆիլմերով: Հայտնի է, որ «Ֆորսաժ-9»-ի պրեմիերան նախատեսված է 2019 թվականի օգոստոսի 1-ին:










