Հայտնի է դարձել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի 2 նոր մասի պրեմիերաների ամսաթվերը (լուսանկարներ)
Համաշխարհային կինովարձույթում ընդհանուր 3,5 մլրդ դոլար հավաքած «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի հաջորդ երկու մասերի պրեմիերաները տեղի կունենան 2021թ. հուլիսի 23-ին և, համապատասխանաբար, 2022թ. օգոստոսի 5-ին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտնել է Paramount կինոստուդիան:
Ավելի վաղ ֆիլմաշարի աստղ Թոմ Քրուզը հայտնել էր, որ «Առաքելությունն անիրագործելի է-7» և «Առաքելությունն անիրագործելի է-8» ֆլմերը ներկայացվելու են 2021 և 2022թ., սակայն նա չէր հստակեցրել ամսաթվերը:
Քրուզը ֆիլմաշարում մարմնավորում է գլխավոր հերոսին՝ գործակալ Իթան Հանթին, և առավել հետաքրքրական է, որ նա բոլոր բարդ հնարքներն ինքնուրույն է անում՝ հրաժարվելով կասկադյորի ծառայություններից:


















