«Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, ոչինչ հասկանալի չէ». Դեցլի հայրը հայտարարություն է արել

18:01 • 03.02.19

Ռուս ռեփեր Դեցլի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին, հայտնել է, որ մեկնում է Իժևսկ որդու մարմնի հետևից:

«Սիրտն է կանգնել: Ես կգնամ Իժևսկ նրա հետևից: Ոչինչ հասկանալի չէ», - РИА Новости-ն մեջբերում է վերջինիս խոսքը:

Նրա խոսքով՝ որդու մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Հուղարկավորության ամսաթիվը նույնպես հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ռեփեր Դեցլը (Կիրիլ Տոլմացկի) մահացել է Իժևսկում կայացած համերգից հետո: Ականատեսների խոսքով՝ նրա ինքնազգացողությունը վատացել է հանդերձարանում, նա նստել է բազկաթոռին և կորցրել գիտակցությունը: Շտապ օգնության բժիշկները կես ժամ վերակենդանացման փորձեր են կատարել, սակայն արդյունքում արձանագրել են նրա մահը:

 

«Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, ոչինչ հասկանալի չէ». Դեցլի հայրը հայտարարություն է արել