Հայտնի են դարձել ռեփեր Դեցլի հրաժեշտի արարողության օրն ու վայրը
Հայտնի են դարձել Դեցլ կեղծանվամբ հանդես եկող ուս ռեփեր Կիրիլ Տոլմացկիի հրաժեշտի արարողության օրն ու վայրը: Երգչի մայրը Москва գործակալությանը հայտնել է, որ այն տեղի կունենա փետրվարի 6-ին՝ Մոսկվայի Պյատնիցկոյե գերեզմանոցում:
Հիշեցնենք, որ 35-ամյա ռեփերը հանկարծամահ էր եղել լույս կիրակի՝ Իժևսկ քաղաքի ակումբներից մեկում ելույթից հետո:
Նախնական տվյալներով՝ երգչի մահվան պատճառը սրտի կանգն է եղել: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:










