ԱՄՆ-ում 92 տարեկանում մահացել է «Lost» սերիալի դերասանուհի Ջուլի Ադամսը

22:52 • 04.02.19

Լոս Անջելեսում 92 տարեկանում մահացել է ամերիկյան դերասանուհի Ջուլի Ադամսը, որը շատերին հայտնի էր «Ողջ մնալ» (Lost) հայտնի սերիալից: Այս մասին գրում է Hollywood Reporter-ը՝ հղում անելով դերասանուհու որդուն:

Ադամսը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 17-ին Այովայում: Իր առաջին դերը նա ստանձնել է 23 տարեկանում՝ նկարահանվելով «Մեր սեանսի ժամանակը» ֆիլմում: 

1999 թվականի դերասանուհին արժանացել է Golden Boot Awards մրցանակի: Ադամսը շատերին հայտնի է «Նա գրել է սպանություն», «Ողջ մնալ» և այլ հանրահայտ ամերիկյան հեռուստասերիալներից:

Դերասանուհու մահվան պատճառը չի նշվում:

ԱՄՆ-ում 92 տարեկանում մահացել է «Lost» սերիալի դերասանուհի Ջուլի Ադամսը