Հրապարակվել է նոր «Վրիժառուների» թիզերը (տեսանյութ)

11:20 • 04.02.19

Ամերիկյան CBS հեռուստաալիքով ցուցադրվել է «Վրիժառուներ. Խաղի ավարտ» նոր ֆիլմի թիզերը: Դրա պրեմիերան կայացել է ամերիկյան ֆուտբոլի Սուպերբոուլի եզրափակչի մեկնարկից առաջ:

Ինչպես հայտնում է deadline.com-ը, թիզերում ներկայացված են Կապիտան Ամերիկան ու մյուս կոմիքսային հերոսները, որոնք որոշում են համախմբվել ու պայքարել հանուն բարության:

Ավելի վաղ ֆիլմի ստեղծողները հայտնել էին, որ դրա պրեմիերան կկայանա ապրիլին և կդառնա 2008 թվականից նկարահանվող ֆիլմաշարի եզրափակիչ մասը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Վրիժառուներ. Խաղի ավարտ» ֆիլմում ներառված է նաև ֆիլմաշարի ամենաառաջին հերոսը՝ Երկաթե մարդը:

Ֆիլմում հավաքվել է իսկական աստղաբույլ՝ Քրիս Հեմսվորթ, Սքարլեթ Յոհանսոն, Էլիզաբեթ Օլսեն, Գվինեթ Փելթրոու, Բենեդիկտ Քամբերբեթչ:

Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին թիզերը հրապարակվել էր դեկտեմբերի 7-ին ու առաջին 24 ժամում հավաքել ռեկորդային քանակի՝ 289 մլն դիտում:

 

Հրապարակվել է նոր «Վրիժառուների» թիզերը (տեսանյութ)