Դեցլի հարազատները սկսել են մտածել ռեփերի ունեցվածքը բաժանելու մասին

02:39 • 05.02.19

Կիրիլ Տոլմացկիի` Դեցլի հարազատները սկսել են մտածել նրա ունեցվածքը բաժանելու մասին, Газета-ի փոխանցմամբ` հաղորդում է ռուսական 5-րդ ալիքը:

Աղբյուրը նշել է, որ այդ մասին խոսել են «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակված «Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր» հաղորդաշարի շրջանակում, որը նվիրված է եղել Դեցլին:  

Իրավաբան Օլեգ Անիկանովը նշել է, որ ռեփերի կարողության կեսը կարող է ստանալ կինը, եթե ապացուցի, որ այն ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում, իսկ մյուս մասը կբաժանվի երգչի հարազատների միջև:

Լրագրող Ալեքսանդր Միտրոշենկովն առավել կարևորել է Դեցլի ստեղծագործական մեծ ժառանգության պահպանումը, ինչով, ըստ նրա, պետք է զբաղվի ռեփերի հայրը` Ալեքսանդր Տոլմացկին:

Դեցլի հարազատները սկսել են մտածել ռեփերի ունեցվածքը բաժանելու մասին