Երբեք չեմ լսել Դեցլի կատարումները և չեմ ընդունել նրան. ռեփեր Oxxxymiron
Ռեփեր Միրոն Ֆեոդորովը`Oxxxymiron-ը, Twitter-ում անդրադարձել է դեցլին և նրա հետ ունեցած հարաբերություններին, հաղորդում է RT-ն:
«Երբեք չեմ լսել Դեցլի կատարումները և չեմ ընդունել նրան, բայց ճիշտ չի լինի ժխտել նրա ներդրումը ռեփի հետագա զարգացման գործում: Մասնավորապես, հենց այդ հիփ-հոփը մերժելու պատճառով էր, որ ես ժամանակին սկսեցի ռեփում ձևավորել իմ ճանապարհը»,- գրել է Ֆեոդորովը:
Նա նաև հրապարակել է իր և Դեցլի 2017 թվականի նամակագրությունից մի հատված, որի ընթացքում երաժիշտները պայմանավորվել են հանդիպել և հարթել իրենց միջև եղած հակասությունները:
«Ի վերջո, մենք այդպես էլ չհանդիպեցինք»,- նշել է Oxxxymiron-ը:










