«Զգացմունքների ու կարիերայի միջև ես երկրորդն եմ ընտրել». Դիմա Բիլանն իր գրքում կպատմի, թե ինչու է մինչև հիմա միայնակ

15:32 • 05.02.19

Փետրվարի վերջին ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը երկրպագուների դատին կհանձնի իր նոր գիրքը, որը կունենա «Բիլանի մոլորակը. գիրք այն մասին, թե ինչպես գտնել սեփական կոչումը» վերնագիրը:

Ինչպես գրում է woman.ru-ն, գրքում 37-ամյա երգիչը կպատմի, թե ինչպես է հաջողության հասել, ինչպես նաև կբացահայտի, թե ինչու մինչև հիմա չի գտել իր սիրուն:

Բավականին երկար ժամանակ է, ինչ Բիլանն իր անձնական կյանքը հանրության աչքից հեռու է պահում: Մոդել Ելենա Կուլեցկայայից բաժանվելուց հետո երգիչը ոչ մի կնոջ հետ հանրության առաջ չի հայտնվել: Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ ազատ տղամարդու կարգավիճակն իրեն լիովին գոհացնում է:

«Երբ հանգամանքներն ինձ ստիպել են ընտրություն կատարել զգացմունքների ու կարիերայի միջև, ես միշտ երկրորդն եմ գերադասել», - իր գրքում գրել է Բիլանը:


Երգչի խոսքով՝ ինքը միանգամից չի եկել նման որոշման:


«Արժեր պայքարել այն զգացմունքների, այն սիրո համար, որը լիացնում էր ինձ…սակայն կարիերան անձնական կյանքի համար ժամանակ չի թողնում»,- խոստովանել է Բիլանը:

 



«Զգացմունքների ու կարիերայի միջև ես երկրորդն եմ ընտրել». Դիմա Բիլանն իր գրքում կպատմի, թե ինչու է մինչև հիմա միայնակ