Քիթ Հարինգթոնը պատմել է կնոջը «Գահերի խաղի» ավարտի մասին ու խիստ բարկացրել նրան
Դերասան Քիթ Հարինգթոնը, որը շատերին հայտնի է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերով, բացահայտել է կնոջ համար սերիալի եզրափակիչ եթերաշրջանի ավարտը, ինչն այդքան էլ դուր չի եկել վերջինիս:
Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, դերասանի կինը՝ սերիալում Իգրիտի դերում հանդես եկած Ռոուզ Լեսլին, խնդրել է ամուսնուն պատմել սերիալի վերջաբանի մասին, իսկ վերջինս էլ բացահայտել է նրա համար սցենարային բոլոր անսպասելի զարգացումները:
«Նա դրանից հետո երեք օր չէր խոսում հետս», - անկեղծացել է Քիթը:
Երկրպագուների համար դերասանը ֆիլմի անակնկալ ավարտի մասին տեղեկություններ, իհարկե, չի բացահայտել:
2018 թվականի դեկտեմբերին Քիթ Հարինգթոնը պատմել էր, որ շատ զգացմունքային է վերապրել սերիալի ավարտական հատվածի նկարահանումները: Դերասանը նաև երդվել է նկարահանվել սերիալի շարունակության մեջ:
Հարինգթոնն ու Լեսլին ամուսնացել են 2018 թվականի հունիսին, զույգը ծանոթացել է հենց «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների ժամանակ՝ 2012 թվականին:
Սերիալի եզրափակիչ եթերաշրջանը կմեկնարկի ապրիլի 14-ին:










