«Oսկար-2019». հրապարակվել է այս տարվա թեկնածուների մասնակցությամբ ավանդական լուսանկարը

10:42 • 05.02.19

Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը հաշված օրեր են մնացել, ինչի կապակցությամբ ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է բոլոր թեկնածուների մասնակցությամբ ավանդական լուսանկարը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս տարվա լուսանկարում ներկայացված է 170-ից ավելի մարդ, որոնց շարքում են Լեդի Գագան, Ալֆոնսո Կուարոնը, Սփայք Լին, Բրեդլի Կուպերը, Ռամի Մալեքը, Գլեն Քլոուզը, Էմի Ադամսն ու այլ հայտնիներ:

Լուսանկարում ներկայացված են մրցանակաբաշխության 24 անվանակարգում առաջադրված բոլոր թեկնածուները՝ դերասան-դերասանուհիներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, գրիմի և կոստյումների մասնագետներ, երաժիշտներ և իրենց գործի այլ վարպետներ:

Աղբյուրը նկատում է, որ այս տարի մրցանակաբաշխությունում հաղթելու հավակնորդների ցանկն իգական սեռի ներկայացուցիչների առատությամբ ռեկորդ է սահմանել:

Այնուամենայնիվ, սոցկայքերի բազմաթիվ օգտատերեր, ուսումնասիրելով լուսանկարը, «Օսկար-2019»-ի պրոդյուսերներին մեղադրել են նախապատվությունն առավելապես սպիտակամորթ տղամարդկանց տալու ու ռասայական բազմազանություն չապահովելու համար:

 

Cream of the crop: Pop singer Lady Gaga, Mexican director Alfonso Cuaron and African-American filmmaker Spike Lee were among scores of Oscar nominees who gathered for a group photo on Monday ahead of the Academy Awards ceremony in three weeks time

Cream of the crop: Glenn Close, Rami Malek, Bradley Cooper and Lady Gaga are seen along the back row

Biggest names: Richard E. grant, Regina King and Yalitza Aparicio are seen along the back row in this section. Melissa MCarthy is pictured in the row in front of them

Spot the stars: Sam Elliott, Amy Adams and Spike Lee are seen in the back row in this section. Christian Bale is seen next to Rachel Weisz one row forward

«Oսկար-2019». հրապարակվել է այս տարվա թեկնածուների մասնակցությամբ ավանդական լուսանկարը