«Ժամանակակից ընտանիք» հեռուստասերիալը շուտով կավարտվի. CNN

06:57 • 06.02.19

ABC ընկերությունը հայտնել է ամերիկյան հանրահայտ «Ժամանակակից ընտանիք» սերիալի 11-րդ եթերաշրջանի նկարահանումների մասին, որը կդառնա հեռուստաշոուի եզրափակիչ եթերաշրջանը, հաղորդում է CNN-ը:

«Հրաժեշտ տալը շատ դժվար կլինի: Սիրում եմ ընտանիքս», - նշել է դերասան Ջեսի Թայլեր Ֆերգյուսոնը, որը հեռուստասերիալում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին՝ Միտչելին:

Երեք տարբեր ընտանիքների մասին պատմող հանրահայտ սերիալն էկրաններին է արդեն ավելի քան 10 տարի: Այս ընթացքում այն արժանացել է բազմաթիվ կինոմրցանակների, այդ թվում նաև «Ոսկե Գլոբուս»-ի և «Էմմի»-ի:

«Ժամանակակից ընտանիք» հեռուստասերիալը շուտով կավարտվի. CNN