Inferno. հրապարակվել է Դեցլի հետմահու տեսահոլովակը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է հայտնի ռուս ռեփ կատարող Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) հեղինակած երաժշտության հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը կոչվում է Inferno:
Երաժշտի յութուբյան ալիքում հրապարակված հոլովակը պետք է ներկայացվեր փետրվարի 6-ին: Դեցլը նախքան մահը հասցրել էր հրապարակել դրա թիզերը:
«Ի սկզբանե երաժշտությունը, ինչպես և ամբողջ սկավառակը պետք է ֆիլմի սաունդթրեք դառնար»,-գրված է հոլովակի բնութագրում:
Ի դեպ, այս երաժշտությունը ներառվել էր Դեցլի 2017թ. ալբոմում:
Հիշեցնենք, որ 35-ամյա Դեցլը մահացել է փետրվարի 3-ին: Նախնական տվյալներով՝ երգչի մահվան պատճառը սրտի աշխատանքի կանգն է եղել:










