Համացանցում են հայտնվել «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի հերոսներին պատկերող լուսանկարները

13:00 • 07.02.19

Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի հերոսներին պատկերող լուսանկարներ: HBO հեռուստացանցի կայքում հրապարակվել է նոր եթերաշրջանի հերոսների 14 լուսանկար:

Հեռուստասերիալի նոր սեզոնի մասին որևէ լրացուցիչ տեղեկություն չկա: Հայտնի է, որ նոր եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 14-ին:

Ավելի վաղ շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդդենը, որը «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորել է Ռոբ Ստարկին, կանխատեսել է ֆիլմաշարի ավարտը:

Հեռուստանախագծի նախկին մասնակցի կարծիքով՝ սերիալի վերջում կարող են մնալ միայն առասպելական թևավոր վիշապները:


«Ինձ թվում է, որ արդյունքում մնալու է միայն 3 վիշապ, որոնք թռչում են ամենուրեք, իսկ մյուսները բոլորը կմահանան: Իսկապես կարող է այդպես լինել»,- ասել է դերասանը:

 

 




























 

Համացանցում են հայտնվել «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի հերոսներին պատկերող լուսանկարները