Մայքլ Ջեքսոնի աճյունը կարող է արտաշիրիմվել. լրատվամիջոցներ

11:31 • 07.02.19

Վերջին շրջանում սոցկայքերում շրջանառվում են մեղադրանքներ այն մասին, որ հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնը կենդանության օրոք երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է իրականացրել: Այս առնչությամբ երգչի աճյունը կարող է մոտ ապագայում արտաշիրիմվել, գրում է woman.ru կայքը:

Կենդանության օրոք փոփի արքան երկու անգամ անչափահասների նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքով կանգնել է դատարանի առաջ և երկու անգամն էլ արդարացվել:

Վերջերս Մայքլ Ջեքսոնի ենթադրյալ գլխավոր զոհերը հանդիսացող Ուեյթ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի պատմությունների հիման վրա նկարահանված «Նևերլենդը լքելով» (Leaving Neverland) փաստագրական ֆիլմի ցուցադրությունը մեծ իրարանցում էր առաջացրել: Ֆիլմի պրեմիերայից հետո հայտնվել էին ևս 11 ենթադրյալ զոհեր, որոնք փոփի արքայի կողմից ոտնձգությունների ենթարկված ժամանակ 7-14 տարեկան են եղել:

Բռնության ենթադրյալ զոհերը պահանջում են երգչի աճյունի արտաշիրիմումը, որպեսզի համեմատեն նրա ԴՆԹ-ն այն կենսաբանական նյութերի հետ, որոնք փորձաքննության համար վերցվել են տուժածների մարմից:

Կայքը նշում է նաև, որ հետաքննությամբ պայմանավորված՝ երգչի աճյունն արտաշիրիմելու համար նրա ընտանիքի անդամների թույլտվությունը հարկավոր չի լինի:

Հիշեցնենք, որ Ջեքսոնը մահացել է 2009թ.-ին:

Մայքլ Ջեքսոնի աճյունը կարող է արտաշիրիմվել. լրատվամիջոցներ