Մահացել է Էրքյուլ Պուարոյին մարմնավորած հայտնի բրիտանացի դերասան Ալբերտ Ֆիննին
Կարճատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի բրիտանացի դերասան Ալբերտ Ֆիննին: Ինչպես հայտնում է BBC News-ը, «Օսկարի» հնգակի հավակնորդը կյանքից հեռացել է 88 տարեկան հասակում:
Իր կարիերան դերասանը սկսել է «Շեքսպիրի թագավորական ընկերություն» խոշորագույն թատրոնում, այնուհետև նշանակալի դերեր է կերտել նաև կինոյում:
Նա մարմնավորել է Էրքյուլ Պուարոյի դերը «Սպանություն Արևելյան ճեպընթացում» ֆիլմում, խաղացել է գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող 23-րդ «Սքայֆոլ» և այլ ֆիլմերում:
Դերասանի ընտանիքի խոսնակը հայտնել է, որ նա մահացել է կարճատև հիվանդությունից հետո խաղաղ պայմաններում՝ հարազատներով շրջապատված:










