ԱՄՆ-ում շների մարմնում հերոին տեղադրած կոլումբիացի թմրավաճառ անասնաբույժին 6 տարվա ազատազրկման են դատապարտել
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլինի շրջանի դատարանը կոլումբիացի անասնաբույժին, որը թմրանյութերը տեղափոխելու նպատակով դրանք շների մարմնի մեջ է տեղադրել, 6 տարվա ազատազրկման է դատապարել, հաղորդում է Fox հեռուստաալիքը:
Անդրես Լոպես Էլորեսի դեմ հետաքննությունը սկսվել էր դեռևս 2005թ.-ին, երբ Կոլումբիայի ոստիկանությունը նրա ֆերմայում 9 շան մեջ տեղադրված հեղուկ հերոինի 10 փաթեթ էր հայտնաբերել, իսկ ևս 7-ը դեռևս կենդանիների մարմնում տեղադրված չէին եղել: Էլորեսը թմրանյութը Նյու Յորք անցկացնելու մտադրություն էր ունեցել:
Շներից 3-ը վիրահատության ժամանակ վարակ են ստացել և սատկել, իսկ մյուսները նոր տերերի են հանձնվել:
Երեսունիննամյա Էլորեսն արդեն ավելի քան 3 տարի անց է կացրել Իսպանիայի և Նյու Յորքի բանտերում: Պատիժը կրելուց հետո նրան կուղարկեն Իսպանիա, որտեղ ապրում է դատապարտյալի ընտանիքը, կամ հայրենի Կոլումբիա:











