Անջելինա Ջոլին իր նիհարությամբ անհանգստացրել է երկրպագուներին (լուսանկարներ)

16:29 • 08.02.19

Օրերս հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին այցելել էր Հարավային Ասիայում գտնվող Բանգլադեշ, մասնավորապես՝ ռոհինջա փախստականների ճամբար: Ճամբարը գտնվում է Մյանմայի հետ սահմանին, որտեղ մոտ 720 000 ռոհինջա մուսուլման է ապաստանել:

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ջոլին ելույթ էր ունեցել ճամբարի անդամների առաջ և նրանց իր աջակցությունը հայտնել: Ելույթի լուսանկարները հայտնվել են Red Carpet Mood ինստագրամյան էջում:

Դերասանուհու հյուծված տեսքը գրավել է համացանցի օգտատերերից շատերի ուշադրությունը: Նրանք նկատել են, որ Ջոլիի ոտքերը «երբեք այդքան նիհար չեն եղել», գրում է bobrtimes.com-ը:

 









Անջելինա Ջոլին իր նիհարությամբ անհանգստացրել է երկրպագուներին (լուսանկարներ)