Հայտնի է «Եվրատեսիլ-2019» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող մասնակցի անունը
Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը, գրում է РИА Новости-ն՝ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ՎԳՏՌԿ) ներկայացուցչին հղումով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ մանրամասները կհաղորդվեն շաբաթ՝ փետրվարի 9-ին, «Ռոսիա-1» հեռուստաալիքով՝ «Բարև, Անդրեյ» հաղորդման ժամանակ:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու է Լազարևը: Երեք տարի առաջ «Եվրատեսիլում» նա հանդես է եկել «You Are the Only One» ստեղծագործությամբ՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:










