«Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը» ռոմանտիկ կատակերգության հերոսները վերամիավորվել են (լուսանկարներ)
«Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմը երկրպագուների մեծ բանակ է ձեռք բերել 22 տարի առաջ էկրան բարձրանալուն պես և շարունակում է հիացնել նաև նոր սերնդի հանդիսականին:
Այժմ երկու տասնամյակ անց սիրելի ֆիլմի հերոսները վերամիավորվել են Entertainment Weekly ամսագրի ռոմանտիկ կատակերգություններին նվիրված թողարկման համար:
Հոլիվուդյան դերասանները ևս մեկ անգամ փայլել են միասին. 51-ամյա Ջուլիա Ռոբերթսն ու 46-ամյա Քեմերոն Դիասը նկարահանումներին ներկայացել են նուրբ վարդագույն և սպիտակ հանդերձներով: Նրանց ուղեկցել են Ռուպերտ Էվերեթը և Դերմոտ Մարլունին:












