Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին
Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի խորհրդային և ռուս դերասան, ռեժիսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Յուրսկին: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ Մոսսովետի անվան թատրոնի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ դերասանը մահացել է սրտի կանգից:
Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին դերասանի շտապ հոսպիտալացման ու առողջական ծանր վիճակի մասին, սակայն թատրոնում հերքել էին տեղեկությունը:
Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935թ.՝ Լենինգրադում բնակվող արվեստագետների ընտանիքում:
Նա հանդիսատեսին հայտնի է կինոֆիլմերում խաղացած բազմաթիվ դերերով: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են «Ոսկե ցլիկը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Սեր և աղավնիներ», «Մեկուկես սենյակ կամ սենտիմենալ ուղևորություն դեպի հայրենիք»:










