Քեռի Ջիվանը մեծանուն հայ երաժիշտ է. Դմիտրի Դիբրովը պատմել է աշխարհահռչակ վարպետի ծննդյան 90-ամյակին մասնակցելու մասին
Հայտնի ռուս հեռուստահաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովը պատմել է վերջերս Կալիֆոռնիա կատարած այցի մասին: Հաղորդավարի խոսքով՝ Կալիֆոռնիայում նա ընտանիքի հետ մասնակցել է Հայաստանի կենդանի լեգենդ, դուդուկի աշխարահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90-ամյա տարեդարձի տոնակատարությանը:
«Կալիֆոռնիայում 90-ամյակի առթիվ շնորհավորեցինք քեռի Ջիվանին, մեծանուն հայ երաժշտին: Նա, օրինակ, իր դուդուկը նվագում է «Գլադիատոր» հիանալի ֆիլմում, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը», - ասել է Դմիտրի Դիբրովը Նորությունների դաշնային գործակալությանը տված հարցազրույցում:
Դուդուկի աշխարհահռչակ վարպետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պորֆեսոր Ջիվան Գասպարյանի 90-ամյակը լրացել է 2018-ի հոկտեմբերի 12-ին: Երաժշտի հոբելյանին նվիրված միջոցառոմներ են իրականացվել նաև Մոսկվայում:










