Օզի Օսբորնի առողջական վիճակը կտրուկ վատացել է. երաժիշտը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Լեգենդար բրիտանացի ռոք երաժիշտ Օզի Օսբորնը, որին վերջերս հոսպիտալացրել էին գրիպի հետևանքով ի հայտ եկած բարդությունների պատճառով, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ինչպես գրում է The Mirror-ը, երաժշտի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Պարբերականի տվյալներով՝ բժիշկները լուրջ մտավախություն ունեն առ այն, որ Օսբորնի առողջական վիճակը կարող է էլ ավելի վատանալ: Երաժշտի կինն ու երեխաները երեք օր շարունակ նրա անկողնու մոտ են անցկացրել:
«Խեղճ ծերուկ Օզիի մոտ այդքան էլ լավ ժամանակներ չեն: Նա համառորեն պայքարում է գրիպի դեմ, որը վերածվել է բրոնխաբորբի: Բժիշկները անհանգստացած են, որ նա կարող է թոքաբորբով հիվանդանալ, որը 70 տարեկանից բարձր անձանց համար կարող է ճակատագրական լինել», - նշել է թերթի աղբյուրը:
Նշենք, որ հանրահայտ ռոք երաժիշտն օրեր առաջ հոսպիտալացվել էր բարդությունների պատճառով, որոնք առաջացել էին գրիպի հետևանքով: Առողջական վիճակի վատացման պատճառով Օսբորնը ստիպված է եղել հետաձգել իր համերգային շրջագայությունը:










