Լարիսա Դոլինան բաժանվել է երիտասարդ ամուսնուց

20:39 • 10.02.19

Ռուս էստրադային երգչուհի Լարիսա Դոլինան բաժանվել է երիտասարդ ամուսնուց: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Դոլինան բավականին գիրացել էր ամուսնուց բաժանվելու մասին լուրերի տարածման ֆոնին, իսկ այժմ կրկին բավականին նիհարել է:

Ամուսնալուծության մասին տեղեկությունը հաստատել է կինոդերասան, հաղորդավար Ստանիսլավ Սադալսկին:

«Այո, նրանք որոշ ժամանակ առաջ բաժանվել են: Նրանք նորմալ շփվում են: Առավել ևս, պաշտոնապես չեն գրանցել իրենց ամուսնությունը, քաղաքացիական ամուսնությամբ էին ապրում», - ասել է Սադալսկին:

Իլյա Սպիցինի հետ հարաբերություններն սկսելու պահին Դոլինան 42 տարեկան էր, իսկ նա՝ 29:

 

 

 

  

Լարիսա Դոլինան բաժանվել է երիտասարդ ամուսնուց