Դուք արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը. Ն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան օրվա կապակցությամբ

20:12 • 11.02.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան 65-ամյակի առթիվ:

«Հարգելի՛ պարոն Էլբակյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։

Դուք որպես դերասան և ռեժիսոր արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը։ Ձեր ժողովրդականությունը Դուք վաստակել եք Ձեր տաղանդի և թատրոնին անձնվիրաբար ու տևականորեն ծառայելու շնորհիվ։

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ստեղծագործական հաջողություններ ի փառս հայ թատրոնի և մշակույթի»,- ասված է ուղերձում։

 

 

Դուք արժանիորեն վայելում եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը. Ն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Էլբակյանի ծննդյան օրվա կապակցությամբ