Ուիլ Սմիթը՝ Ջինի դերում. հրապարակվել է «Ալադդին» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան Disney կինոստուդիան հրապարակել է «Ալադդին» ֆիլմի երկրորդ թրեյլերը, որում ներկայացվել է նաև գլխավոր հերոսներից Ջինը. լամպում բնակվող հրաշագործին մարմնավորել է դերասան Ուիլ Սմիթը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, թրեյլերի պրեմիերան կայացել է «Գրեմմի-2019» երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Ֆիլմի գլխավոր հերոսին՝ Ալադդինին, մարմնավորել է Մենա Մասուդը: Մինչդեռ արքայադուստր Ժասմինին մարմնավորել է Նաոմի Սքոթը:
«Ալադդին»-ի պրեմիերան կկայանա 2019թ. մայիսի 24-ին:










