Ալիշիա Քիսն ապշեցրել է «Գրեմմի-2019»-ի հանդիսատեսին՝ միաժամանակ երկու դաշնամուր նվագելով (լուսանկարներ, տեսանյութ)
Նախօրեին Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի-2019» երաժշտական մրցանակաբաշխությունը, որը հարուստ է եղել բազմաթիվ ուշագրավ պահերով: Դրանցից մեկը եղել է միջոցառման հաղորդավարուհի, երգչուհի Ալիշիա Քիսի ելույթը, որի ընթացքում նա միաժամանակ երկու դաշնամուր է նվագել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա երգչուհին նստել է դաշնամուրների արանքում և աջ ու ձախ ձեռքերով նվագել դեմ-դիմաց դրված գործիքները: Դրան զուգահեռ նա նաև երգել է:
«Դա, անկասկած, երեկոյի ամենահզոր կատարումներից էր»,-նկատում է աղբյուրը:
Քիսի ելույթը շատ է դուր եկել սոցկայքերի օգտատերերին, որոնց կարծիքով՝ «նրա շնորհն աստվածատուր է»:
Նշվում է, որ երգչուհին 2005թ. ի վեր դարձել է «Գրեմմի»-ն վարած առաջին կինը:















