Լոս Անջելեսում մեկնարկել է «Գրեմմի» ամենամյա 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Staples Center-ում քիչ առաջ մեկնարկել է «Գրեմմի» ամենամյա 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը:
Այս տարի մրցանակներ կհանձնվեն 84 անվանակարգերում: Հաղթողների անունները հայտնի կդառնան մի քանի ժամից: Մրցանակաբաշխության ողջ ընթացքում ելույթ կունենան հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ:
«Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության հաղորդավարը երգչուհի, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ալիշա Քիզն է: Ի դեպ, այս կարգավիճակում սա երգչուհու դեբյուտն է: Իր կարիերայի ընթացքում 37-ամյա Քիզը 29 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի, 15 անգամ հաղթող է ճանաչվել:
Մրցանակաբաշխությունն այս տարի էլ չի անցնում առանց բոյկոտի: «Գրեմմի»-ին հրաժարվել են մասնակցել ռեփերներ Քենդրիկ Լամարը, Drake-ը և Childish Gambino-ն: Լամարը ներկայացված է 8 անվանակարգում, Drake-ը` 7 և Childish Gambino-ն` 5-ում:










