Հայտնի են դարձել «Գրեմմի-2019»-ի հաղթողները (լուսանկարներ)
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Staples Center-ում ավարտվել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը, որի շրջանակում հայտնի են դարձել տարբեր անվանակարգերում հաղթողները:
Ինչպես նշում է The Guardian-ը, հեղինակավոր «Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը՝ Golden Hour ալբոմով:
«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է կանադացի ռեփեր Դրեյքի God's Plan հիթը:
Լավագույն սկսնակ արտիստ է ճանաչվել Դուա Լիպան:
«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Քարդի Բիին՝ Invasion of Privacy ալբոմի համար:
Մինչդեռ «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգում հաղթել է H.E.R.-ը՝ իր H.E.R. համանուն ալբոմով:
«Տարվա ձայնագրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Childish Gambino-ն՝ This is America երգով: Այն հաղթող է ճանաչվել նաև «Տարվա երգ» և «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում:
«Լավագուն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում հաղթել է Արիանա Գրանդեն՝ Sweetener ալբոմով:
«Լավագույն փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի Shallow երգը:
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը:
Մինչդեռ «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթել է Քրիս Քորնելի When Bad Does Good երգը:
«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է St Vincent-ի Masseduction-ը:
Տարվա պրոդյուսեր է ճանաչվել Ֆարել Ուիլյամսը:
Նշենք, որ այս տարի «Գրեմմի»-ի «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված էր նաև Օպերայի թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությամբ։ Այդ անվանակարգում հաղթել է դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ:
Քարդի Բի

Դայանա Ռոսս

H.E.R.

Դոլլի Փարթոն, Մայլի Սայրուս

Ալիշիա Քիս

Լեդի Գագա, Ջադա Փինքեթ Սմիթ, Միշել Օբամա, Ջենիֆեր Լոպես

Ալիշիա Քիս, Միշել Օբամա

Լեդի Գագա

Կամիլա Կաբելո

Քարդի Բի

BTS











