Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ն BAFTA-ի վարկածով լավագույն ֆիլմ է ճանաչվել

11:45 • 11.02.19

Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը դարձել է հեղինակավոր BAFTA մրցանակի դափնեկիր՝ ճանաչվելով «Լավագույն ֆիլմ»: Մինչդեռ Կուարոնը պարգևատրվել է որպես լավագույն ռեժիսոր:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2018թ. օգոստոսին, պատմում է Մեխիկոյի հարուստ թաղամասերից մեկում՝ Ռոմայում, բնակվող ապահովված ընտանիքի մասին: Գործողությունները տեղի են ունենում 1970-ական թվականներին:

Նախկինում ֆիլմն Ամերիկյան ռեժիսորների գիլդիայի կողմից գլխավոր մրցանակի էր արժանացել, ինչպես նաև 2 «Ոսկե գլոբուս» ու Վենետիկի կինոփառատոնի շրջանակում «Ոսկե առյուծ» մրցանակ ստացել:

Հայտնի է, որ «Ռոմա»-ն առաջադրված է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության մի քանի՝ այդ թվում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: 

Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ն BAFTA-ի վարկածով լավագույն ֆիլմ է ճանաչվել