Դի Կապրիոն և Սկորսեզեն պատրաստվում են էկրանավորել «Հրեշը սպիտակ քաղաքում» գիրքը
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Paramount TV-ի հետ համատեղ պատրաստվում են էկրանավորել Էրիկ Լարսոնի «Հրեշը սպիտակ քաղաքում» գիրքը: Ինչպես հաղորդում է Deadline-ը, նախագիծը պատրաստվում է սթրիմինգային Hulu կայքի համար:
Հայտնի է, որ «Հրեշը սպիտակ քաղաքում» ստեղծագործության էկրանավորման իրավունքը Դի Կապրիոն ձեռք էր բերել դեռ 2010 թվականին: Այն ժամանակ էլ տեղեկություններ էին տարածվել, որ ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Սկորսեզեն:
Նախագծի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
«Հրեշը սպիտակ քաղաքում» գիրքը պատմում է սերիական մարդասպանի և ճարտարապետի մասին, որոնց ճակատագրերը «մեկընդմիշտ կապվում են» 1893 թվականին Չիկագոյում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցած հանդիպումից հետո:










