Հոլանդացի նկարչուհին հիպերիրական նկարներ է պատկերում միաժամանակ երկու ձեռքով (տեսանյութ)

22:07 • 12.02.19

Հիպերիրական նկարներ պատկերելը սովորական մատիտով արդեն իսկ բարդ գործ է, որը բնորոշ է տաղանդավոր անհատներին, իսկ միաժամանակ երկու ձեռքով նկարելը եզակիների շնորհն է:

Այս մասին գրելով՝ Oddity central-ը ներկայացնում է հոլանդացի նկարչուհի Ռաջասենային, որն առաջին անգամ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2010-ին, երբ ներկայացրել էր հայտնիների՝ մատիտով պատկերված չափազանց իրական տեսք ունեցող նկարները:

Այդ ժամանակվանից ի վեր նա զարգացրել է իր հմտությունները և սկսել է նկարել երկու ձեռքով միաժամանակ: Նրա տեխնիկայի տպավորիչ կողմն այն է նաև, որ միաժամանակ նկարելով աջ և ձախ ձեռքերով՝ նա երկու տարբեր մարդկանց է պատկերում:

 

 

 

Հոլանդացի նկարչուհին հիպերիրական նկարներ է պատկերում միաժամանակ երկու ձեռքով (տեսանյութ)