Սոսո Պավլիաշվիլին ներկայացրել է իր նոր երգի հիման վրա հայ ռեժիսորների նկարահանած տեսահոլովակը
Սոսո Պավլիաշվիլին ներկայացրել է իր նոր «Քեզ համար» երգի և տեսահոլովակի պրեմիերան:
«Սիրելի' ընկերներ, շտապում եմ կիսվել նոր երգի և տեսահոլովակի մասին տեղեկությամբ: Անիմացիոն հոլովակի ռեժիսորներն են հայ և խորհրդային մեծանուն ռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդիները՝ Դավիթ և Հայկ Սահակյանցները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգիչը:
Պավլիաշվիլին հիշեցրել է, որ Ռոբերտ Սահակյանցի գործերից է շատերիս կողմից սիրված «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» խորհրդային մուլտֆիլմը:
Երգիչն ընդգծել է, որ այս երգը, ինչպես և իր բոլոր ստեղծագործությունները, նվիրում է կանանց և նրանց բարձր տրամադրությանը:










