69-ամյա Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայր է դարձել

13:53 • 12.02.19

Օրերս ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Ռիչարդ Գիրի և նրա կնոջ՝ իսպանուհի Ալեխանդրա Սիլվայի երեխան, գրում է nationalpost.com-ը: Նորածնի անունն առայժմ չի հրապարակվում:

Վաթսունիննամյա Գիրը և 35-ամյա Սիլվան ամուսնացել են անցյալ տարվա գարնանը: Նրանք ծանոթացել էին 2014թ.-ին՝ ընդհանուր ծանոթների միջոցով: Ամուսնությունից ամիսներ անց հայտնի էր դարձել, որ Սիլվան հղի է:

Հայտնի հոլիվուդյան դերասանը նախկին կնոջից՝ մոդել Քերի Լոուելից 19-ամյա որդի ունի: Ալեխանդրան նույնպես Ալբերտ անունով մեկ որդի ունի:

 

 









69-ամյա Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայր է դարձել