Մահացել է «Կնքահայրը» և «Դոկտոր Հաուս» ֆիլմերում նկարահանված դերասան Կարմեն Արգենզիանոն
Լոս Անջելեսում 75 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Կարմեն Արգենզիանոն: Այս մասին տեղեկանում ենք Event Horizon Talent ընկերության ֆեյսբուքյան էջից:
Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:
Դերասանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ադ թվում՝ հայտնի «Կնքահայրը» (The Godfather) ֆիլմում:
«Աստղային դարպասներ SG-1» (Stargate SG-1) հեռուստասերիալում Արգենզիանոն մարմնավորել է Ջեյկոբ Քարտերին, ինչպես նաև նկարահանվել է «Դոկտոր Հաուս» (Doctor House) հեռուստասերիալում՝ Հենրի Դոբսոնի դերում:










