Հրապարակվել է «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը (տեսանյութ)

23:20 • 13.02.19

Չորեքշաբթի հրապարակվել է «Սառցե սիրտը» մուլտֆիլմի երկրորդ մասի առաջին թիզերը, որը սակայն շատ բան չի պատմում երկար սպասված ֆիլմի սյուժեից:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, տեսանյութը սկսվում է Էլզայի մասնակցությամբ տեսարանով, թե ինչպես է նա փորձում անցնել ծովն իր մոգական ուժն օգտագործելով: Գուցե նա ցանկանում է գտնել իր ծնողներին, որոնց կորցրել էր 2013-ին թողարկված մասում: Թիզերում երևում է նաև Էլզայի քույրը՝ Աննան:  

«Սառցե սիրտը 2» անիմացիոն կինոնկարի պրեմիերան նախատեսված է նոյեմբերին՝ առաջին մասի թողարկումից 6 տարի անց: Նախորդ ֆիլմը 1,276 մլրդ եկամուտ էր գրանցել:

 

 

Հրապարակվել է «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը (տեսանյութ)