Netflix-ը ձեռք է բերել ռուսական «Սպարտա» հեռուստասերիալի ցուցադրման իրավունքը

03:54 • 14.02.19

Ամերիկյան հայտնի Netflix սթրիմինգային ծառայությունը ձեռք է բերել ռուսական «Սպարտա» («Sпарта») հեռուստասերիալի ցուցադրման իրավունքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով հեռուստասերիալի ստեղծմամբ զբաղվող «Среда» պրոդյուսերական ընկերության ներկայացուցչին:

Գործակալության տվյալներով՝ գործարքն ավարտվել է մեկուկես շաբաթ առաջ և կիբեր-նուար ժանրի ֆիլմի պրեմյերան առցանց կինոթատրոնում արդեն տեղի է ունեցել:

Նշենք, որ «Սպարտան» ժամանակակից դեռահասների կյանքի մասին պատմող հոգեբանական դետեկտիվ է, որը նկարահանել է Եգոր Բարանովը: Նախագծի պրոդյուսերն է Ալեքսանդր Ցեկալոն, իսկ գլխավոր դերերում հանդես են եկել Ալեքսանդր Պետրովը և Արտյոմ Տկաչենկոն: Սյուժեի հիմքում համանուն վիրտուալ խաղն է, որն իրական կյանքում խաղացողների համար արյունալի հետևանքներ է ունենում:

Netflix-ը ձեռք է բերել ռուսական «Սպարտա» հեռուստասերիալի ցուցադրման իրավունքը