Դերասանուհի Սմեխովան սիրահարների տոնը շնորհավորել է Միխայիլ Գալուստյանի կատակով

23:02 • 14.02.19

Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ալիկա Սմեխովան Instagram-ի իր հետևորդներին շնորհավորել է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ՝ օգտվելով Միխայիլ Գալուստյանի հրապարակած կատակով:

«Զույգի երջանիկ տերերին շնորհավորում եմ բոլոր սիրահարների օրվա առթիվ: Իսկ ինձ և բոլոր մյուսներին ցանկանում եմ հիշեցնել. չէ՞ որ մենք չենք տխրում, երբ ինչ-որ մեկը նշում է մետաղագործի կամ բուժաշխատողի օրը: Այսօր ևս պետք չէ հուսահատվել, հատկապես որ հույսը վերջինն է մահանում, ընհանրապես ես միշտ կատակում եմ այս օրը: Այնպես որ շնորհավոր սուրբ հայի կամ օսիացու օրվա առթիվ», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ գրել է դերասանուհին:

Նշենք, որ փետրվարի 14-ին հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը, ինչի առթիվ նրան շնորհավորելով Միխայիլ Գալուստյանն ասել է «Շնորհավոր Սուրբ հայի օրը»:

 

Դերասանուհի Սմեխովան սիրահարների տոնը շնորհավորել է Միխայիլ Գալուստյանի կատակով