Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը

13:43 • 14.02.19

Մոսկվայում 68 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, երգիչ, դերասան Սերգեյ Զախարովը:

Ինչպես հայտնում է kp.ru-ն, երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում:

Զախարովը ծնվել է 1950թ.՝ Ուկրաինայում:

1973թ. նա ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանը, ինչից հետո երաժշտի կարիերա է սկսել Լենինգրադի մյուզիք հոլում:

1974 թ. դարձել է «Ոսկե Օրփեոս» և «Սոպոտ-1974» մրցանակների դափնեկիր:

Զախարովը մինչ 1985թ. աշխատել է Լենինգրադի մյուզիք հոլում, ինչից հետո ելույթ է ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքների ֆիլհարմոնիաներում:

Արտիստը մեծ ճանաչում է ձեռք բերել «Երկնային ծիծեռնակներ» ֆիլմի շնորհիվ:

 

Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը