Դուեյն Ջոնսոնը հայտնել է, որ «Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումն արդեն սկսվել է
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Դուեյն Ջոնսոնը Twitter-ում հայտնել է, որ 2017թ. նկարահանված «Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասն արդեն ստեղծման փուլում է:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ջոնսոնի անակնկալ հայտարարությունը շատ է ոգևորել ֆիլմի երկրպագուներին:
Պարբերականը նկատում է, որ 2017թ. նկարահանված «Ջումանջի»-ն էականորեն տարբերվում է 1995թ. օիգինալ ֆիլմից, որում գլխավոր հերոսին մարմնավորել է Ռոբին Ուիլյամսը:
2017թ. ֆիլմում չորս դեռահաս խաղացողներ վերածվում են տեսախաղի ավատարների, որոնք տարբեր արկածներ են հաղթահարում ջունգլիներում:










