Սիրո ինքնաթիռ. Բենքսիի անհետացած որմնանկարը վերադարձվել է
Բրիտանացի նկարչ Բենքսին «Սիրո ինքնաթիռ» որմնանկարը պատկերել էր 2011-ին: Այն պատկերում է ինքնաթիռ, որը թռչելիս սրտի տեսքով հետագիծ է թողնում:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, 2016-ին թանգարան տեղափոխելու պատրվակով որմնանկարը մաքրել էին պատից: Այնուամենայնիվ, թանգարանն այդպես էլ չկառուցվեց, իսկ ստեղծագործությունն անհետացավ անհայտ ուղղությամբ:
Սակայն փետրվարի 14-ին այն կրկին հայտնվել է իր հին տեղում: Ի դեպ, ինքնաթիռից կախված ցուցանակ է պատկերվել՝ «Ես վերադարձել եմ» գրությամբ:
Որմնանկարի կողքին այլ գրություն էլ է տեղադրվել. «Փողոցային արվեստը նախատեսված չէ թանգարանային ցուցադրության համար: Այն նրա համար է, որ բոլորը տեսնեն և ոչ թե վերնախավը, այն էլ մուտքի վճարի դիմաց»:
Ենթադրվում է, որ գրաֆիտին անհետացել էր հենց հեղինակի ձեռքով:










