Դեցլի մայրը հայտնել է, թե ինչից է մահացել որդին

23:11 • 16.02.19

Ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) մայրը՝ Իրինա Տոլմացկայան նշել է որդու մահվան պատճառը:

«Մահվան պատճառը գերծանրաբեռնվածությունն է: Նա վերջին կես տարում 2 ալբոմ է թողարկել: Երբեմն գանգատվում էր, որ ձեռքն է ցավում կամ ոտքը», - Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Առաջին ալիքի եթերում պատմել է Իրինա Տոլմացկայան:

Նա հայտարարել է, որ Դեցլը չէր կարող մահանալ արգելված նյութերի կամ ալկոհոլի օգտագործումից: Նրա խոսքով՝ դատաբժշկական քննությունը ցույց է տվել արյան մեջ ալկոհոլի բացակայությունը:

 

Դեցլի մայրը հայտնել է, թե ինչից է մահացել որդին