Կորել են «Չայֆ» խմբի երաժիշտների կիթառները

01:59 • 17.02.19

«Չայֆ» խմբի անդամներ Վլադիմիր Շախրինի և Վլադիմիր Բեգունովի կիթառները կորել են Մոսկվայից Եկատերինբուրգ թռիչքի ժամանակ, հաղորդում է Газета-ն:

Խումբը հաղորդագրություն է տարածելով` նշելով, որ Շահրինի և Բեգունովի կիթառներն, ամենայն հավանականությամբ, «Շերեմետևո» օդանավակայանի բանվորներն են վերցրել` դրանց հետ լուսանկարվելու և ընդմիջումների ժամանակ նվագելու համար:

«Չայֆ»-ի երկրպագուներն առաջարկել են կիթառները փնտրել վաճառքի առցանց ծառայությունների էջերում կամ սպասել բեմում երաժիշտների նմանակների հայտնվելուն:

Կորել են «Չայֆ» խմբի երաժիշտների կիթառները